
տուր
01 Հունվար 1970 - 13:12
- 
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը բարձր գնահատականի է արժանացրել «Բարսելոնայի» հարձակվող, «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր Լիոնել Մեսիին:
«Նույնիսկ եթե Մեսին գնդակից հեռու է, դու միշտ նրա մասին ես մտածում: Քո թիմը փորձում է իր խաղը ցուցադրել, գրոհել, բայց դու Մեսիին միշտ մտքումդ ես պահում, քանի որ եթե գնդակը հասնի նրան, կարող է տեղի ունենալ հնարավոր ցանկացած բան, խաղադաշտի ցանկացած հատվածում:
Նույնիսկ եթե նա չի նայում քո ուղղությամբ, դու կենտրոնացած ես, քանի որ նա կարող է տեսնել այն, ինչ չես տեսնում դու: Անհրաժեշտություն է լինում հետևել Լիոնելին ամբողջ խաղադաշտով մեկ:
Նա երևույթներն ավելի արագ է նկատում, քան ցանկացած այլ ոք, նա կարող է «կարդալ» պաշտպանների մտահղացումները և պարզապես շրջանցել նրանց, կարծես նրանք գոյություն չունեն խաղադաշտում: Հաճախ տպավորություն է ստեղծվում, թե նա մանեկենների դեմ է խաղում: Չեմ տեսել թեկուզ մի բան, որ նա չի կարողացել կյանքի կոչել, ինչի հետևանքով էլ նրան համարում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ»,- Ալեքսանդր-Առնոլդի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:
Ալեքսանդր-Առնոլդը ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև

