Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»։
Հեղինակավոր Transfermarkt կայքը հայտնում է, որ իսպանական ակումբը հետաքրքրված է 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
Ըստ աղբյուրի` Սպերցյանի` «Աթլետիկո» տեղափոխության հավանականությունը 20 տոկոս է։
Transfermarkt-ն ամենահավանականը` 90 տոկոս համարում է, որ Էդուարդ Սպերցյանը կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսի» կազմում։
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 18 խաղի, դարձել 8 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա հաջող խաղը «Կրասնոդարին» օգնել էր ձմեռային ընդմիջման մեկնել ՌՊԼ-ի առաջատարի կարգավիճակում՝ 2 միավոր առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Զենիթից»:



