Հեղինակավոր Transfermarkt-ը թարմացրել է Իսպանիայի Լա լիգայում հանդես եկող նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակը:
30 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով վարկանիշային ցուցակը գլխավորում է իսպանական «Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին:
Թոփ-5-ում չորրորդ տեղն է զբաղեցնում իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը` 15 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով:
- 1. Գեորգի Մամարդաշվիլի («Վալենսիա», Վրաստան, 30 միլիոն եվրո)
- 2. Վիկտոր Ցիգանկով («Ժիրոնա», Ուկրաինա, 22 միլիոն եվրո)
- 3. Անդրեյ Լունին («Ռեալ Մադրիդ», Ուկրաինա, 20 միլիոն եվրո)
- 4. Արսեն Զախարյան («Ռեալ Սոսյեդադ», Ռուսաստան, 15 միլիոն եվրո)
- 5. Կարլ Հեյն («Վալյադոլիդ», Էստոնիա, 3 միլիոն եվրո)