Transfermarkt-ը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքն ավելացել է 20 միլիոնով: Ֆրանսիացին 200 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով հավասարվել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին` «Մանչեսթեր Սիթիից» Էռլինգ Հոլանդին և կատալոնական «Բարսելոնայից» Լամին Յամալին:
Նրանց հաջորդում է «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, որի տրանսֆերային արժեքը 160 միլիոն է, անգլիացու թիկունքում է նրա ակումբակից Վինիսիուսը (150 միլիոն եվրո): Բրազիլացուն էլ հաջորդում է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին` 140 միլիոն եվրոյով:


