Logo

Transfermarkt. Աշխարհի ամենաթանկարժեք ազատ գործակալները

23:06 / 17.07.2023Ֆուտբոլ
թանկարժեք ազատ գործակալներ-2023

Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին։

Ցուցակը գլխավորում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» հեռացած հարձակողական ոճի կիսապաշտպան Դաիտի Կամադան: 26-ամյա ճապոնացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 27 միլիոն եվրո: Երկրորդ տեղում անգլիական «Քրիսթալ Փելասի» նախկին վինգեր, կոտդիվուարցի Ուիլֆրիդ Զահան է (22 միլիոն): Լավագույն եռյակը եզրափակում է Զահայի հայրենակից, վերջին 5 տարիները ֆրանսիական «Լիլում» անցկացրած վինգեր Ժոնաթան Մամբան (20 միլիոն):

Չորրորդ տեղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ, իսպանացի Դավիդ դե Խեան է:

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ազատ գործակալների տասնյակը

10 թանկարժեք ազատ գործակալներ
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ