Logo

Transfermarkt. Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները

14:46 / 09.06.2024Ֆուտբոլ
null

Հեղինակավոր Transfermarkt-ը թարմացրել է մի շարք լիգաներում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը վերջին թարմացումից հետո բարձրացել է 2 միլիոն եվրոյով և դարձել 20 միլիոն:

24-ամյա կիսապաշտպանը շարունակում է գլխավորել ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների ցուցակը, որի երկրորդ տեղը զբաղեցնում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը: Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 7 միլիոնից դարձել է 6,5 միլիոն եվրո:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը վարկանիշում երրորդն է՝ 6 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով: Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպանի տրանսֆերային արժեքի վերջին թարմացումը եղել է նախորդ տարվա դեկտեմբերին:

Չորրորդ տեղում Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն է, ում տրանսֆերային արժեքը ևս նվազել է՝ 4,50 միլիոնից դառնալով 4 միլիոն եվրո:

Լավագույն հնգյակը եզրափակում է Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 2 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա