Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ հայ ֆուտբոլիստների լավագույն տասնյակը:
Ցանկը գլխավորում է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, երկրորդ տեղում ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանն է, իսկ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եզրափակում է լավագույն եռյակը:
Լավագույն տասնյակը
1. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»)՝ 12 միլիոն եվրո:
2. Լուկաս Սելարայան («Քոլամբուս Քրյու»)՝ 7 միլիոն եվրո:
3. Հենրիխ Մխիթարյան («Ինտեր»)՝ 6 միլիոն եվրո:
4. Նաիր Տիկնիզյան («Լոկոմոտիվ»)՝ 2.5 միլիոն եվրո:
5. Խորեն Բայրամյան («Ռոստով»)՝ 1.5 միլիոն եվրո:
6. Արթուր Գալոյան («Բալթիկա»)՝ 1.3 միլիոն եվրո:
7. Տիգրան Բարսեղյան («Սլովան»)՝ 1.2 միլիոն եվրո:
8. Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ»)՝ 1 միլիոն եվրո:
9. Վահան Բիչախչյան («Պոգոն Շեցին»)՝ 1 միլիոն եվրո:
10. Սարգիս Ադամյան («Քյոլն»)՝ 1 միլիոն եվրո:


