Logo

Տրանսֆերային շուկայում ռեկորդ է գրանցվել

21:30 / 30.08.2023Ֆուտբոլ
Տրանսֆերային շուկա-2023

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում աշխարհի բոլոր ակումբները միասին ծախսել են 6,56 միլիարդ ֆունտ ստերլինգ, ինչը ռեկորդային ցուցանիշ է, հայտնում է Transfermarkt-ը:

Տրանսֆերային ծախսերի նախորդ ռեկորդը գրանցվել էր 2019 թվականի ամռանը՝ 6,51 միլիարդ ֆունտ:

Այս ամռանն ամենամեծ գումարը ծախսել են անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները՝ 2,1 միլիարդ ֆունտ:

Ցուցակի երկրորդ տեղում Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ակումբներն են, որոնք միասին ծախսել են 728 միլիոն ֆունտ:

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ գումար ծախսած լիգաները

  1. Անգլիայի Պրեմիեր լիգա - 2,1 միլիարդ ֆունտ

  2. Սաուդյան Արաբիայի Պրո լիգա - 728 միլիոն ֆունտ

  3. Իտալիայի Ա Սերիա - 682 միլիոն ֆունտ

  4. Գերմանիայի Բունդեսլիգա - 598 միլիոն ֆունտ

  5. Ֆրանսիայի Լիգա 1 - 594 միլիոն ֆունտ

  6. Իսպանիայի Լա լիգա - 342 միլիոն ֆունտ

Ամենաթանկարժեք ձեռքբերումն ունեցել է Լոնդոնի «Չելսին», որն էկվադորցի կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյի տրանսֆերի համար անգլիական «Բրայթոնին» վճարել է 115 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ