Logo

Տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին «Բարսելոնայից» հեռացավ 2 ֆուտբոլիստ

11:33 / 02.09.2023Տրանսֆերներ
Պաշտոնական
null

Տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին կատալոնական «Բարսելոնան» հրաժեշտ տվեց իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիային ու մարոկկացի վինգեր Աբդե Էզալզուլիին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

22-ամյա Գարսիան մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով ելույթ կունենա կատալոնական ակումբներից մյուսում՝ «Ժիրոնայում»: 

Էզալզուլին էլ 7,5 միլիոն եվրոյով տեղափոխվել է իսպանական «Բետիս»: Չավիի թիմը հնարավորություն կունենա վերադարձնել 21-ամյա ֆուտբոլիստին և ստանալ հետագա տրանսֆերի վաճառքի 50 տոկոսը:

Հիշեցնենք, որ Գարսիան «Բարսելոնա» էր վերադարձել 2021-ին, իսկ Էզալզուլին նախորդ մրցաշրջանում վարձավճարով ելույթ էր ունենում իսպանական «Օսասունայում»:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա