Աշխարհի 6-րդ ռակետ Բեն Շելթոնը խոսել է Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակիչում Կարեն Խաչանովին հաղթելու մասին, տեղեկացնում է ATP Tour-ը։
«Խաչանովի հարվածներն ու մատուցումները տպավորություն էին ստեղծում, թե նա ծաղրում է ինձ։ Երբ գրոհում էր, թվում էր՝ բեռնատարը մեծ արագությամբ սլանում է իմ ուղղությամբ։ Շատ բարդ էր դիմանալը, բայց կարողացա ճիշտ հարվածների միջոցով շտկել իրավիճակն ու հասնել հաղթանակի», - ասել է ամերիկացի թենիսիստը։
Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակիչից հետո Կարեն Խաչանովը ATP վարկանշային աղյուսակում բարձրացել է 12-րդ տեղ։


