Հորդանանի հավաքականը տպավորիչ հաղթանակով դուրս է եկել ֆուտբոլի Ասիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչում հորդանանցիները 3-2 հաշվով հաղթել են Իրաքի հավաքականին։
Իրաքցիները հաշվի մեջ առաջ են անցել 76-րդ րոպեին, սակայն մեկ րոպե անց մնացել են 10 խաղացողով։ Հորդանանի հավաքականը երկու գոլ է խփել ավելացված ժամանակում ու դարձել «քամբեքի» հեղինակ։
Քառորդ եզրափակիչում Հորդանանի հավաքականի մրցակիցը կլինի Տաջիկստանը։
Ասիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
Իրաք – Հորդանան՝ 2-3 (տեսանյութ)
Նատիք, 68, Հուսեին, 76 – Ալ-Նայմատ, 45+1, Ալ-Արաբ, 90+5, Ալ-Ռաշդան, 90+7
Հեռացում՝ Հուսեին, 77 (Իրաք)