Logo

Տպավորիչ ցուցանիշի կրկնություն՝ NHL-ում

22:59 / 29.03.2024Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում 28 տարի անց կրկին հաջողվեց երեք խաղացողների «գոլ+ասիստ» ցուցանիշով վաստակել 120 կամ ավելի միավոր, հայտնում է Sportsnet Stats-ը:

Ընթացիկ առաջնությունում 120 միավորի շեմը հատել են «Տամպա Բեյի» ռուս հոկեյիստ Նիկտա Կուչերովը (124 միավոր), «Կոլորադո Էվելանշի» ներկայացուցիչ Նաթան Մաքքինոնը (123 միավոր) և «Էդմոնթոն Օյլերզից» Քոնոր Մաքդևիդը (122 միավոր):

1995/96 մրցաշրջանում 120 կամ ավելի միավոր էին վաստակել Մարիո Լեմիեն («Պիտսբուրգ», 161 միավոր), Յարոմիր Յագրը («Պիտսբուրգ», 149) և Ջո Սակիկը («Կոլորադո», 120):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ