Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականը 2022թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության է հասել Իսլանդիայի ընտրանու նկատմամբ:
Խոակին Կապառոսի գլխավորած թիմին 53-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Տիգրան Բարսեղյանը, ապա 74-րդ րոպեին վերջինիս փոխանցումից հետո մրցակցի դարպասը երկրորդ գնդակն է ուղարկել փոխարինման մտած Խորեն Բայրամյանը:
Հայաստանի հավաքականն ընտրական J խմբում անցկացրած 2 խաղից հետո վաստակել է առավելագույն՝ 6 միավոր:
VNews․am-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկայացնում է այս հանդիպումից իր պատրաստած ֆոտոշարքը:
Խոակին Կապառոս. «Մենք հիանալի արդյունքի հասանք»
- 25

























