Logo

Տպավորիչ գոլ՝ Արգենտինայի առաջնությունից (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:15 / 25.08.2022• Վիդեո
Ատլետիկո Տուկուման-Բարակաս Սենթրալ

Հարավային Ամերիկայում գրանցված հերթական գոլը մեծ տարածում է գտել սոցցանցերում։

«Ատլետիկո Տուկուման» - «Բարակաս Սենթրալ» (4-0) Արգենտինայի առաջնության խաղում ֆուտբոլիստը հեռահար հարվածով տպավորիչ գոլ է խփել։

«Սենթրալի» ֆուտբոլիստները անհաջող են խաղարկել ստանդարտ դիրքը, որից հետո գնդակը հայտնվել է «Ատլետիկո Տուկումանի» ֆուտբոլիստների մոտ։

Տանտերերի արգենտինացի հարձակվող Մատեո Կորոնելը, տեսնելով, որ մրցակցի դարպասապահը առաջ է եկել, որոշել է սեփական կիսադաշտից հարվածել։

Դրվագը տեղի է ունեցել 93-րդ րոպեին, երբ «Բարակաս Սենթրալի» ֆուտբոլիստներն ամբողջ կազմով նետվել են եզրափակիչ գրոհի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ