Logo

Անհաջող տրանսֆերային պատուհան. «Տոտենհեմի» գլխավոր սկաուտը հրաժարական է տվել

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:35 / 03.02.2022ՍՊՈՐՏ
Սթիվ Հիթչեն

Անգլիական «Տոտենհեմը» հաստատել է իր գլխավոր սկաուտ Սթիվ Հիթչենի հրաժարականի մասին տեղեկությունը։

Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հիթչենը հրաժարականի դիմում է ներկայացրել լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևիի հետ հանդիպումից հետո։ Հրաժարականն ընդունվել է։

Հատկանշական է, որ Հիթչենը երկրորդ անգամ հեռացավ ակումբից, որտեղ նա պատասխանատու էր սկաուտների աշխատանքի և կազմի համալրման համար։

Ակումբն անբավարար է համարել այս տարվա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նշված ստորաբաժանման աշխատանքը։ Այս ձմեռ ակումբը ցանկանում էր պայմանագիր կնքել Դուշան Վլահովիչի և Ադամա Տրաորեի հետ, որոնք, սակայն, նախապատվությունը տվեցին համապատասխանաբար «Յուվենտուսին» և «Բարսելոնային»։

Հիթչենը «Տոտենհեմում» է աշխատել 2005-10 և 2017-22 թվականներին։ Ներկայումս նրա ծառայություններով հետաքրքրված են «Էվերթոնը» և «Նյուքասլը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա