Անգլիացի եզրային պաշտպան Ջեդ Սփենսը «Միդլսբրոյից» տեղափոխվել է «Տոտենհեմ», տեղեկացնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:
Սփենսն ու «Տոտենհեմը» ստորագրել են 5 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: «Տոտենհեմը» գործարքի համար «Միդլսբրոյին» կվճարի 14,70 միլիոն եվրո:
We are delighted to announce the signing of Djed Spence from Middlesbrough ✍️#WelcomeSpence
— Tottenham Hotspur (@SpursOfficial) July 19, 2022
Սփենսն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տոտենհեմի» 6-րդ ձեռքբերումն է: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը մինչև այս ձեռք էր բերել նաև դարպասապահ Ֆրեյզեր Ֆորսթերին, պաշտպան Կլեման Լանգլեին (վարձավճարով), կիսապաշտպաններ Իվ Բիսումային և Իվան Պերիշիչին, հարձակվող Ռիշարլիսոնին:


