Logo

«Տոտենհեմը» լավագույն մեկնարկն է գրանցել ԱՊԼ-ում 1963/64 մրցաշրջանից ի վեր (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:53 / 16.10.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Տոտենհեմը» լավագույն մեկնարկն է գրանցել Անգլիայի Պրեմիեր լիգայում 1963/64 մրցաշրջանից ի վեր, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:  

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն անգլիացի հարձակվող Հարի Քեյնի ու դանիացի կիսապաշտպան Պիեռ-Էմիլ Հյոյբերգի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթանակ էր տարել ու 10 խաղից վաստակած 23 միավորով երրորդն է: 

12-րդ տուրում «Տոտենհեմը» հոկտեմբերի 19-ին կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ