«Բարսելոնան» լոնդոնյան թոփ ակումբներից տրանսֆերային առաջարկներ է ստացել հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայի համար։ Իսպանական Sport պարբերականի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբին առաջարկով դիմել են «Տոտենհեմն» ու «Արսենալը»:
«Բարսելոնան» 28-ամյա հարձակվողի համար ակնկալում է ստանալ 20 մլն եվրո, «Տոտենհեմն» առաջարկում է 17 մլն: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ տրանսֆերային պատուհանի ավարտին կատալոնացիները պատրաստ կլինեն 15 միլիոն եվրոյով բաց թողնել Դեպային:
«Արսենալի» կատարած առաջարկի մասին իսպանական աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում:
Միաժամանակ հաղորդվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նոր մրցաշրջանի ծրագրերում չի ներառել Դեպային:
Հոլանդացի հարձակվողն անցյալ ամռանն է ազատ գործակալի կարգավճակում միացել «Բարսելոնային»: Նիդեռլանդների հավաքականի առաջատարներից մեկի պայմանագիրը կատալոնական գրանդի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:


