Logo

Կրոսը պատասխանել է հարցին՝ եթե ոչ ֆուտբոլիստ, ապա...

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
20:20 / 29.08.2022Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոստովանել է, որ եթե ֆուտբոլիստ չդառնար, կցանկանար երգիչ լինել: 32-ամյա ֆուտբոլիստը նաև ասել է, որ սիրում է համերգների գնալ:

«Եթե ֆուտբոլիստ չդառնայի, շատ կցանկանայի երգիչ լինել: Երգելը տաղանդ է, որը ես բացարձակապես չունեմ: Բայց երգել կարողանալը հաճելի է: Ռոբի Ուիլյամսի նման մազադաշտերը հանդիսականներով լցնելն ուղղակի հիանալի է: Հիանալի է նաև շրջագայությունների գնալը:

Սիրում եմ համերգների գնալ: Հաճելի ժամանց է, որի ընթացքում ստանում ես մարդկանց էներգիան»,- Sport Illustrated-ը մեջբերում է գերմանացու խոսքը:

Տոնի Կրոսը «Ռեալի» ֆուտբոլիստ է 2014 թվականից: Կողմերի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի 30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա