Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը, որն իր ամբողջ մարզական կարիերան անցկացրել է գերմանական ակումբում, հայտնվել է անգլիական «Էվերթոն» և «Նյուքասլ» թիմերի տեսադաշտում՝ հաղորդում է Bild-ը։
Բավարացիների հետ 32-ամյա հարձակվողի պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։ Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ ֆուտբոլիստը պատրաստ է թարմացնել համաձայնագիրն ակումբի հետ։
Մյուլերը «Բավարիայի» ակադեմիայի սան է, գլխավոր թիմում հանդես է գալիս 2007 թվականից։ Գերմանացին մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 396 խաղի, խփել 133 գոլ։ Գերմանիայի ազգային հավաքականում հանդես գալու 12 տարվա ընթացքում մասնակցել է 108 խաղի, խփել 40 գոլ։