Logo

TodoFichajes. Անչելոտին բանակցում է Բրազիլիայի հավաքականի հետ

19:26 / 26.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է շուտով աշխատանքի անցնել Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է TodoFichajes-ը։

65-ամյա մասնագետն արդեն քանի ամիս է՝ բանակցում է «Պենտակամպիոնների» ներկայացուցիչների հետ։

Իտալացի մասնագետի ու «Արքայական ակումբի» պայմանագիրը լրանում է 2026թ. հուլիսի 1-ին, սակայն արդեն հաջորդ ամռանն Անչելոտին կարող է հեռանալ իսպանական գրանդից։

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայում դժգոհ են հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորի աշխատանքից ու ցանկանում են 2025թ. ամռանն այդ պաշտոնին նշանակել Անչելոտիին։

62-ամյա Ժունիորը Բրազիլիայի հավաքականը գլխավորում է 2024թ. հունվարից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ