Logo

Տնային խաղում ընդհատվեց «Նապոլիի» հաղթարշավը

01:42 / 10.02.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Նապոլին» չկարողացավ հաղթանակի հասնել «Ուդինեզեի» դեմ տնային խաղում. գրանցվեց 1:1 հաշվով ոչ-ոքի:

37-րդ րոպեին՝ անկյունայինի խաղարկումից հետո, բոլորից բարձր ցատկեց և գլխով գոլ խփեց Սքոթ Մաքթոմինեյը: Երեք րոպե անց Յուրգեն Էկելենկամպն անսպասելի և տպավորիչ հարվածով խփեց պատասխան գոլը:

Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 7 անընդմեջ հաղթանակից հետո ոչ-ոքի խաղաց և 55 միավորով առաջին տեղում է: «Ինտերն» առաջատարի նկատմամբ միավորների բացասական տարբերությունը նվազագույնի հասցնելու հնարավորություն ունի:

«Ուդինեզեն» 30 միավորով 10-րդն է:

Ա Սերիա, 24-րդ տուր

«Նապոլի» – «Ուդինեզե»՝ 1:1 (տեսանյութ)

Սքոթ Մաքթոմինեյ, 37 – Յուրգեն Էկելենկամպ, 40

Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ