Logo

Տիտղոսակիր ըմբիշներն այցելել են զորամաս

22:25 / 16.03.2024Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների և մինչև 23 տարեկանների հավաքականների առաջատար ըմբիշները մարզիչների հետ միասին այցելել են ՊՆ N զորամաս, հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Թորոսյանը:

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում զորամաս են այցելել Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գևորգ Ղարիբյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նորայր Հախոյանը, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Սլավիկ Գալստյանը, Մ23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Սամվել Գրիգորյանը, Մ23 ԱԱ-ի արծաթե մեդալակիր, բանակայինների աշխարհի չեմպիոն Գևորգ Թադևոսյանը, Մ23 ԵԱ-ի և ԱԱ-ի մրցանակակիր Դավիթ Օվասապյանը:

Նրանք զորամաս են այցելել մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի, երկրորդ մարզիչ Սամվել Գևորգյանի, բժիշկ Թելման Սարգսյանի և Դիլիջանի ըմբշամարտի դպրոցի տնօրեն Սասուն Ղամբարյանի ուղեկցությամբ:

Զորամաս այցելած մարզիկներն ու մարզիչները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշապատի մոտ:

Նրանք զրուցել են պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, միասին ճաշել, պատասխանել նրանք հարցերին: Այցի ավարտին ըմբիշները շնորհակալություն են հայտնել զինվորներին և նրանց մաղթել բարի ծառայություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ