Տիտեն նշանակվել է բրազիլական «Ֆլամենգոյի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կնքել է մեկ տարվա պայմանագիր և նոր պաշտոնում կփոխարինի արգենտինացի Խորխե Սամպաոլիին։
«Ֆլամենգոյի» մարզչական շտաբում ընդգրկվել է նաև ֆիզպատրաստության մարզիչ, բրազիլահայ Ֆաբիո Մահսերեջյանը։
Հիշեցնենք, որ Տիտեն 2016 թվականից գլխավորում էր Բրազիլիայի հավաքականը, որին հրաժեշտ տվեց Կատարում կայացած ԱԱ-2022-ից հետո։