Logo

Տիտեն առողջական վիճակի պատճառով ավարտեց մարզչական կարիերան

13:28 / 24.04.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Տիտեն ավարտել է կարիերան, սոցցանցերում հայտնել է մասնագետի որդին:

«Լինում են պահեր, երբ անհրաժեշտ է գիտակցել ու ընդունել, որ խոցելի ես, ու հարկավոր է որոշում կայացնել:

Առողջական վիճակիս պատճառով ստիպված եմ ավարտել կարիերաս: Բանակցում էի «Կորինտիանսի» հետ, բայց ստիպված ենք դադարեցնել բանակցությունները: Ծանր որոշում է»,- հայտարարել է 63-ամյա մասնագետը:

Տիտեն նախորդ տարի հեռացել էր «Ֆլամենգոյի» գլխավոր մարզչի պաշտոնից և ազատ գործակալ էր:

«Կորինտիանսի» հետ նա աշխատել է 3 անգամ, իսկ 2012-ին նվաճել է Լիբերտադորեսի գավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ