Logo

Տիրանա. Վազգեն Թևանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, այլ արդյունքներ

16:54 / 26.02.2025Ըմբշամարտ
null

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարը:

70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է բուլղարացի Միխայիլ Իլիև Գեորգիևին: Քառորդ եզրափակիչում Թևանյանի մրցակիցը մոլդովացի Վասիլե Դիակոն էր, որին հայ ըմբիշը հաղթեց 3:2 հաշվով:

Նույն քաշային կարգում մրցագորգ պետք է դուրս գար Արման Անդրեասյանը, սակայն նա չի մասնակցել Յոշինոսուկե Աոյագիի հետ գոտեմարտին:

57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը որակավորման փուլում 14:11 հաշվով հաղթել է ճապոնացի Կենտո Յումիային: Քառորդ եզրափակիչում Մանվելի մրցակիցը Ղրղզստանը ներկայացնող Ալմազ Սմանբեկովն էր, որին պարտվել է 0:10 հաշվով:

Խնձրցյանը բրոնզե մեդալի համար կարող է պայքարել, եթե Սմանբեկովը դուրս գա եզրափակիչ:

74 կգ քաշային կարգում Նարեկ Հարությունյանը որակավորման փուլում 4:2 հաշվով հաղթել է իսպանացի Մոհամադ Ալասղար Մոտաղինիային, սակայն 1/8 եզրափակիչում 0:9 հաշվով զիջել է ալբանացի Չերմեն Վալիևին:

Նարեկը բրոնզե մեդալի շանս կունենա, եթե Վալիևը հասնի եզրափակիչ:  

Մրցաշարի կիսաեզրափակիչները և եզրափակիչ փուլի գոտեմարտերը կցուցադրվեն Fasttv.am կայքում և Fast TV հավելվածում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ