Logo

Տիրանա. Վազգեն Թևանյանը` արծաթե մեդալակիր

22:56 / 26.02.2025Ըմբշամարտ
null

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Տոկիոյի և Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մուհամեդ Մալոյի անվան միջազգային վարկանիշային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր։

70 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը 1-4 հաշվով պարտվել է ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիին։

Թևանյանը մրցաշարում պայքարն սկսել էր 1/8 եզրափակիչից և հաղթել էր համապատասխանաբար Միխալ Գեորգիևին (Բուլղարիա, 4-0), Վասիլե Դյակոնին (Մոլդովա, 3-2) և վրացի Ակակի Կեմերտելիձեին (6-0)։

Մուհամեդ Մալոյի անվան միջազգային վարկանիշային մրցաշարի գոտեմարտերը, սկսած կիսաեզրափակիչից, դիտե՛ք «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ