Logo

Տիրանա. Վազգեն Թևանյանի հաղթական գոտեմարտի տեսագրությունը

19:28 / 26.02.2025• Ըմբշամարտ
null

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Տոկիոյի և Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը դուրս է եկել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մուհամեդ Մալոյի անվան միջազգային վարկանիշային մրցաշարի եզրափակիչ։

70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 6-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել վրացի Ակակի Կեմիրտելիձեի դեմ գոտեմարտում։

Ոսկե մեդալը Թևանյանը կվիճարկի ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիի հետ։

Վճռորոշ գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:00-ին և կլինեն Fast Sports-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ