Logo

Տիմո Վերները կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա

22:18 / 28.11.2023Ֆուտբոլ
Տիմո Վերներ-2023

«Լայպցիգի» և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Տիմո Վերները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, հաղորդում է Sky Sports Germany-ն: 

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է հարձակվողի հետ պայմանագիր կնքելու տարբերակը: Նրանք արդեն հետաքրքրվել են, թե արդյոք Վերները ձմռանը կարող է փոխել ակումբը: «Մանկունյանցիներն» առայժմ առաջարկ չեն կատարել, կողմերի միջև դեռևս չկան բանակցություններ: 

Ընթացիկ մրցաշրջանում Վերները շատ խաղաժամանակ չի ստանում «Լայպցիգում», ինչն էլ կարող է նրան ստիպել փոխել ակումբը: 

Հիշեցնենք, որ գերմանացին ժամանակին հանդես է եկել «Չելսիում»: Լոնդոնցիների հետ նա հաղթել է Չեմպիոնների լիգան: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ