Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Տիմո Վերները վերադառնում է գերմանական «Լայպցիգ»: Ինսայդեր Քրիստիան Ֆալկի տեղեկություններով, Գերմանիայի հավաքականի հարձակվողն ու «Լայպցիգն» արդեն 4 տարվա պայմանագիր են կնքել:
Տիմո Վերները 2016-2020 թվականների խաղացել է գերմանական ակումբում, որտեղից 53 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Չելսի»: Վերներն օգոստոսի 6-ին բաց է թողել «Էվերթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրի հանդիպումը (1-0):


