Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է գրավել Timisoara Grand Prix Rapid արագ շախմատի մրցաշարում։
Հայ գրոսմայստերը 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր։ Վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով հաղթել է Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Շանթ Սարգսյանին, որը 7,5 միավորով գրավել է 11-րդ տեղը։
Մարիա Գևորգյանը վաստակել է 6 միավոր և հայտնվել 83-րդ տեղում։ Մրցաշարին մասնակցել է 150 շախմատիստ։


