Logo

Դոմինիկ Թիմ. «Հասկանում ես, որ պարտվելու ես, երբ նրա տիտղոսներն են թվարկում»

19:57 / 05.09.2025Թենիս
null

Ավստրիացի նախկին թենիսիստ Դոմինիկ Թիմը պատմել է, թե ինչպես է «Ռոլան Գարոսում» Ռաֆայել Նադալի հետ եզրափակիչից առաջ իր հոգեբանության վրա ազդել իսպանացու նվաճած տիտղոսները թվարկելու գործընթացը, հայտնում է Business of Sport-ը:

«Եթե «Ռոլան Գարոսում» խաղում ես Ռաֆայի հետ, ապա մրցաշարի կազմակերպիչներն այնպես կանեն, որ քեզ համար բարդ լինի: Բոլորը գիտեն՝ երբ դուրս ես գալիս կենտրոնական կորտ, քեզ ներկայացնում է հաղորդավարը: Օրինակ՝ նա ասում է, որ դու ATP-ի 9 տիտղոս ես նվաճել, իսկ երկրպագուները ծափահարում են:

Իսկ հետո սկսում է ներկայացնել Ռաֆային. ««Ռոլան Գարոսի» չեմպիոն 2005, 2006, 2007, 2008 թվականներին...»

Այդ պահին երկրպագուները սկսում են բղավել: Եվ այդ աղմուկի տակ հաղորդավարը շարունակում է թվարկել: «2010, 2011, 2012, 2013 թվականների չեմպիոն»:

Այդ պահին երկրպագուները խելագարվում են, իսկ դու հասկանում ես, որ պարտվելու ես: Այդ րոպեներն ամենադժվարներից են, որ ունեցել եմ թենիսում»:

Ավստրիացին Նադալի հետ մրցել է «Ռոլան Գարոսի» 2018 ու 2019 թվականների եզրափակիչներում և երկուսում էլ պարտվել է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ