Logo

Տիկնիզյանը կրկին իսպանական ակումբի ուշադրության կենտրոնում է

14:39 / 02.08.2023• Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով կրկին հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադը», հաղորդում է Metaratings-ը:

Իսպանական ակումբն ուշադիր հետևում է 24-ամյա ձախ պաշտպանի խաղին: «Ռեալ Սոսյեդադը» Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված էր նաև այս ամռան սկզբին, երբ պատրաստ էր տրանսֆերի համար վճարել 2 միլիոն եվրո: «Լոկոմոտիվը» 5,5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Վերջերս Տիկնիզյանին ձեռք բերելու համար Բրեմենի «Վերդերը» մոսկովյան ակումբին առաջարկել էր 2.5 միլիոն եվրո, սակայն մերժում էր ստացել: Գերմանական ակումբն այս պահին պատրաստ չէ բարելավել առաջարկի պայմանները: 

Ակումբի ու հավաքականի կազմում Տիկնիզյանը նախորդ 7 խաղերում խփել է ընդհանուր 7 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 2.5 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ