
տուր
01 Հունվար 1970 - 12:21
- - 

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի և ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտարարել է, որ հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից:
«Իմ հանդեպ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի ֆեդերացիայի կողմից, ու ինձ համար շատ դժվար է մերժել իմ երկրորդ հայրենիքին: Միշտ մտածում եմ այդ մասին, քանի որ տեսնում եմ՝ ինչպես են հայ երկրպագուներն աջակցում ինձ սոցցանցերում, բայց ես դեռ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ եմ:
Չգիտեմ՝ ինչ կլինի վաղը, սակայն հիմա չեմ կարող որոշում ընդունել՝ հօգուտ Հայաստանի: Առջևում Եվրոպայի երիտասարդական առաջնությունն է, որին ես չափազանց շատ եմ ցանկանում մասնակցել, այդ պատճառով էլ հիմա ես պատրաստ չեմ նման կտրուկ որոշում կայացնել», – ասել է Տիկնիզյանը Maтч TV-ին տված հարցազրույցում:

