Հայաստանը չորրորդ մեդալը (երկամարտում) նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:
Մինչև 20 տարեկանների պայքարում Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Տիգրան Կարապետյանը (67 կգ): Հայ ծանրորդը երկամարտի 275 կգ (123+152) արդյունքով նվաճեց արծաթե մեդալ: Հայաստանի ներկայացուցիչը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում և հրում վարժություններում:
Ավելի վաղ մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալակիր էին դարձել Սեյրան Խուդանյանը (55 կգ) և Մերուժան Եղոյանը (61 կգ), իսկ մինչև Գառնիկ Չոլակյանը (61 կգ) դարձել է Եվրոպայի Մ23 չեմպիոն։


