Logo

Տիգրան Հովսեփյանը՝ աշխարհի պատանեկան չեմպիոն, Առնո Դարչինյանը՝ փոխչեմպիոն

16:41 / 04.12.2023Բռնցքամարտ
null

Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը։

Եզրափակիչում հայ բռնցքամարտիկը շանս չտվեց բուլղարացի Անգել Յանկով Դիմիտրովին և հաղթեց 5-0 հաշվով։

Առնո Դարչինյանը (46 կգ) եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Իսլամ Մագոմեդովին ու դարձավ արծաթե մեդալակիր։

Վերջին մրցումային օրը հայ բռնցքամարտիկներից եզրափակիչում կմենամարտեն նաև Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ)։

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Վաղարշակ Քեյանը (48 կգ) դարձել էր աշխարհի պատանեկան չեմպիոն, իսկ Արեն Խառատյանն (52 կգ) ու Սամվել Սիրամարգյանն (70 կգ) արժանացել էին արծաթե մեդալի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա