Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Եսայանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
51-ամյա մասնագետը և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ պաշտպանել է «Արարատի» գույները։
Որպես մարզիչ` Եսայանը նախկինում աշխատել է նաև «Կոտայքում», «Արցախում», «Ուրարտուում», «Գանձասարում», «Ալաշկերտում» և «Նոայում»։
Հիշեցնենք, որ վերջերս «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր Ռաֆայել Նազարյանը։ Ակումբը նրա գլխավորությամբ չէր անցկացրել պաշտոնական հանդիպում։


