Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից, հայտնում է մայրաքաղաքային ակումբի մամուլի ծառայությունը:
Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը:
53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին:
Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն:


