Իսպանիայի Լա լիգայի նախորդ մրցաշրջանի բրոնզե մեդալակիր «Ժիրոնան» ներկայացրել է Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպման շապիկը, որի վրա պատկերված է նաև Տիգրան Բարսեղյանը։
«Ժիրոնա» - «Սլովան» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին ու կցուցադրվի Fast Sports 1 հեռուստաալիքով։
Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Սլովանի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 8 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։