Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Գործող չեմպիոն «Սլովանը» նախորդ տուրում 4-0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Ժիլինայի» նկատմամբ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն 8-րդ գոլն էր խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում:
30-ամյա Բարսեղյանը 9-րդ րոպեին բացել էր հանդիպման հաշիվը: Հայ ֆուտբոլիստը փոխարինվել էր ավելացված ժամանակի երրորդ րոպեին: Ընթացիկ առաջնությունում նա կատարել է նաև 10 գոլային փոխանցում։



