Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում տպավորիչ գոլ է խփել «Դունայսկա Ստրեդայի» դեմ Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի տնային խաղում:
31-ամյա Բարսեղյանը 10-րդ րոպեին հեռվից հարվածով բացել է հաշիվը: Գործող չեմպիոնը հաղթել է 3-2 հաշվով:
Բարսեղյանն ընթացիկ մրցաշրջանում խփել է 5 գոլ և կատարել 4 ասիստ:
«Սլովանը» 15 միավորով հավասարվել է առաջատար Տռնավայի «Սպարտակին»:


