Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը մարզական կարիերան կշարունակի Բրատիսլավայի «Սլովանում»՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր, որի ժամկետը կմեկնարկի 2022 թվականի հունվարի 1-ից և կլրանա 2024 թվականի դեկտեմբերի 31-ին:
Բարսեղյանը՝ Սլովակիան ներկայացնող ակումբի առաջին ձեռքբերումն է ձմռանը: Տիգրան Բարսեղյանի ու նրա ներկայիս ակումբի՝ ղազախական «Աստանայի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին:
«Շատ ուրախ եմ այս ակումբի կազմը համալրելու համար: Ես ցանկանում էի տեղափոխվել «Սլովան», քանի որ անձնակազմը հիանալի է, թիմը 3 տարի անընդմեջ դարձել է առաջնության հաղթող, ի վերջո հարուստ պատմություն ունեցող ակումբ է: Ինձ համար շատ լավ հնարավորություն եմ համարում: Կանեմ հնարավորը, որպեսզի թիմը կարողանա հաջողությունների հասնել ազգային ու միջազգային ասպարեզներում:
Անհամբերությամբ եմ սպասում թիմակիցներիս հետ հանդիպմանը: Ցանկանում եմ հնարավորին չափ գավաթներ նվաճել «Սլովանում»,- Բարսեղյանի խոսքն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները