Բրատիսլավայի «Սլովանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։
Հայ ֆուտբոլիստը ներքին առաջնությունում 31 խաղում խփել է 13 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում` դառնալով լավագույն ռմբարկու ու լավագույն ասիստենտ։
«Սլովանը» առաջնությունն ավարտել է 73 միավորով և դարձել Սլովակիայի չեմպիոն։