Logo

Տիգրան Բարսեղյանը՝ «Փյունիկի» նկատմամբ հաղթանակից հետո (ֆոտո)

14:07 / 28.10.2022Հայկական ֆուտբոլ
Տիգրան Բարսեղյան-2

Բրատիսլավայի «Սլովանի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը վիրահատությունից հետո ներկա է գտնվել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի տնային խաղին (2-1):

29-ամյա ֆուտբոլիստը, որն օրեր առաջ ծանր վնասվածք էր ստացել, հաղթական խաղից հետո թիմակիցների հետ տոնել է հաղթանակը:

5 տուրից հետո «Սլովանը» 8 միավորով H խմբի առաջատարն է, շվեյցարական «Բազելը» նույնքան միավորով երկրորդն է, «Փյունիկն» ունի 6 միավոր ու երրորդ տեղում է, Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսը» վերջինն է՝ 5 միավոր: 

Վերջին՝ 6-րդ տուրում «Փյունիկը» նոյեմբերի 3-ին Երևանում կընդունի «Բազելին», իսկ «Սլովանը» կհյուրընկալվի Վիլնյուսի «Ժալգիրիսին»: Երևանյան թիմին միայն հաղթանակը թույլ կտա պայքարը շարունակել Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ