Logo

Տիգրան Բարսեղյանը մոտ է «Սլովանից» հեռանալուն

19:39 / 28.06.2024Ֆուտբոլ
null

Հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանը մոտ է Բրատիսլավայի «Սլովանից» հեռանալուն: 

Մարզական լրագրող Կոստաս Պլացիկասը X-ի միկրոբլոգում գրել է, որ Կիպրոսի «Օմոնիան» մոտ է 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելուն:

Բարսեղյանը 2022 թվականից է խաղում Սլովակիայի չեմպիոնի կազմում, գործող պայմանագրի ժամկետը կսպառվի դեկտեմբերի 31-ին:

«Օմոնիան» Կիպրոսի ավարտված առաջնությունում գրավել էր երրորդ տեղը և ամռանը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայում՝ պայքարի մեջ մտնելով որակավորման երկրորդ փուլից:

Հիշեցնենք, որ Բարսեղյանը 13 գոլով դարձել էր Սլովակիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա