Logo

Տիգրան Բարսեղյանը մեկ ամսից ավելի խաղադաշտ դուրս չի գա

12:44 / 15.12.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը մկանային պատռվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 4-6 շաբաթ: Այս մասին տեղեկացրել է Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը:

31-ամյա ֆուտբոլիստը «Սլովանի» կազմում վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվել էր Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի արտագնա հանդիպման 35-րդ րոպեին (1-3):

Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը Սլովակիայի չեմպիոնի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Ի դեպ, Սլովակիայի առաջնությունում ձմեռային դադար է: «Սլովանը» հաջորդ պաշտոնական խաղը կանցկացնի 2025 թվականի հունվարի 21-ին` Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրում ընդունելով գերմանական «Շտուտգարտին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա