Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել Սլովակիայի առաջնությունում:
17-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 6-0 հաշվով հաղթեց «Պոդբրեզովային»: Առաջին խաղակեսում Տիգրան Բարսեղյանը դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Սկզբում նա կատարեց 2 ասիստ, իսկ 31-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը: Հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում խաղաց 72 րոպե:
Սլովակիայի ընթացիկ առաջնությունում Տիգրան Բարսեղյանը դարձել է 7-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: «Սլովանը» 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիլինայից»:
Սլովակիայի առաջնություն, 17-րդ տուր
«Պոդբրեզովա» - «Սլովան»` 0-6
Պիտեր Կովաչիկ (ինքնագոլ), 15, Ալեքսանդր Չարվիչ, 18 (11մ.), 51, Սեզար Բլեքմեն, 25, Տիգրան Բարսեղյան, 31 (11մ.), Դավիդ Ստրելեց, 84