Logo

Տիգրան Բարսեղյանը՝ հաղթական գոլի հեղինակ

21:34 / 12.11.2023Ֆուտբոլ
null

«Սլովանի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը հաղթական գոլ է խփել «Սկալիցայի» դեմ Սլովակիայի առաջնության 14-րդ տուրի խաղում:

«Սլովանը» հաղթել է 1-0 հաշվով: Բարսեղյանը, որը խաղին մասնակցել է մեկնարկից, դարպասի գրավմամբ աչքի է ընկել 84-րդ րոպեին: Մինչև այդ՝ 62-րդ րոպեին, Տիգրանը զգուշացվել է դեղին քարտով: Հայաստանի հավաքականի խաղացողը, որն առաջիկա խաղերին մասնակցելու հրավեր չի ստացել Ալեքսանդր Պետրակովից, փոխարինվել է ավելացված ժամանակում:

57-րդ րոպեից «Սլովանը» խաղում էր 10 ֆուտբոլիստով:

Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանը մասնակցել է բոլոր 14 խաղերին, խփել է 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Լուսանկարները՝ «Սլովանի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա