Logo

Տիգրան Բարսեղյանն ու «Սլովանը» նոր պայմանագիր կնքեցին

16:58 / 20.10.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը նոր պայմանագիր է ստորագրել Բրատիսլավայի «Սլովանի» հետ:

Սլովակիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը:

«Երջանիկ եմ «Սլովանում»։ Ինձ լավ եմ զգում ակումբում և Բրատիսլավայում։ Ընտանիքս էլ սիրում է այս քաղաքը։ Շատ ուրախ եմ, որ մենք համաձայնության ենք եկել նոր պայմանագրի շուրջ։ Հիմա անհամբեր սպասում եմ մեզ սպասվող հաջորդ մարտահրավերներին»,- ասել է Բարսեղյանը նոր պայմանագիր ստորագրելուց հետո:

«Չափազանց ուրախ եմ, որ Տիգրանը կշարունակի ելույթները մեր ակումբում։ Նա իր ելույթներով հաստատեց այն որակը, որը մենք ակնկալում էինք տեսնել։ Սկզբում նրան խանգարում էին վնասվածքները, բայց հիմա տեսնում ենք բոլորիս ուզած Տիգրանին։ Բարսեղյանին «Սլովանում» պահելը մեր առաջնահերթություններից էր, և ես շատ ուրախ եմ, որ մենք նոր պայմանագիր ենք ստորագրել։ Հավատում եմ, որ նա կշարունակի մնալ մեր որակյալ հարձակման հենասյուներից մեկը և բոլորիս  կուրախացնի իր գոլերով ու տպավորիչ ելույթներով»,- ասել է ակումբի գլխավոր տնօրեն Իվան Կմոտրիկ կրտսերը։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը 2022 թվականի հունվարից է հանդես գալիս «Սլովանում»: Մինչև այժմ Բրատիսլավայի թիմի կազմում մասնակցել է 120 հանդիպման, դարձել 35 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ:

Բարսեղյանը «Սլովանի» հետ երեք անգամ դարձել է Սլովակիայի չեմպիոն: Այս մրցաշրջանում առաջին անգամ թիմը հանդես է գալիս ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ