Logo

Տիգրան Բարսեղյանի գոլը «Սլովանին» օգնեց ամրապնդել առաջատարի դիրքը

21:33 / 09.02.2025Ֆուտբոլ
null

Սլովակիայի առաջնության 19-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալվելիս 5:1 հաշվով հաղթել է «Ռուժոմբերոկին»:

Մայրաքաղաքային թիմի առաջատար Տիգրան Բարսեղյանը եղել է մեկնարկային կազմում և աչքի է ընկել գոլով: Տիգրանի թիմակից Ռոբերտ Մակը հեթ-տրիկ է ձևակերպել:

«Սլովանը» միավորների քանակը հասցրել է 47-ի և արդեն 6 միավորով առաջ է երկրորդ տեղը զբաղեցնող «Ժիլինայից», որը նախօրեին պարտվել է «Կոշիցեին» (0:2):

Բարսեղյանը 15 գոլով շարունակում է գլխավորել ռմբարկուական ցուցակը: Նրա թիմակից Դավիդ Ստրելեցը խփել է 11 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ